ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են ձերբակալված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Այժմ տեղեկացնենք, թե ով է ձերբակալված Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը (ավազանի անունը Գեւորգ)։
Նա ծնվել է 1983թ-ի հունիսի 4-ին, ՀՀ Արմավիրի Մարզի Լուկաշին գյուղում:
1991-2000թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի ՀունանԱվետիսյանի անվան միջնակարգ դպրոցը:
2000-04թթ-ին ընդունվել եւ սովորել է Սևանի ՎազգենյանՀոգևոր Դպրանոցը:
2004-06թթ-ին շարունակել և ավարտել է Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Գեւորգյան Հոգևոր Ճեմարանը:
2006թ-ի փետրվարի 23-ին ձեռամբ Տ. Ներսեսարքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ:
2006թ-ի հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն ՀայոցԿաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել էաշխատանքի Մայր Աթոռի Գանձատանը որպես հսկիչ-բացատրող:
2007թ-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Տ. Հովնանարքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է ամուսնացյալ քահանա:
2007թ-ի հունիսի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն ՀայոցԿաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել էծառայության Վիրահայոց թեմում: 2007թ-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ նշանակվել է Ախալցիխեի, Ադիգենի և Բորժոմիի հայության և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ:
2009 թ. փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արժանացել է լանջախաչ կրելու պատվին:
2010թ-ի հուլիսի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում որպես հոգևոր հովվի օգնական:
2011թ-ի հունվարի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես լուսարարապետ:
2018 թ. սեպտեմբերի 1-ից արժ. Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը նշանակվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ:
Ամուսնացած է: Ունի երեք զավակ:
Ինչ միջադեպի մեջ է նա հայտնվել, որից հետո դրա դեմ իրավիճակը սրվել է․
Հեկտեմբերի սկզբին Հովհանավանքում միջադեպ էր տեղի ունեցել, որի համաձայն, ըստ գյուղում շրջող շշուկների, Տեր Արամի նախաձեռնությամբ եկեղեցում ժամանակավոր ծառայության եկած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը ոստիկանական զորքերով է եղել։
Արագածոտնի թեմի առաջնորդը Հովհաննավանքում հոգևոր ծառայության է նշանակել նաև Տեր Մանուկ Զեյնալյանին, որ հոգևոր եղբոր հետ համատեղ ծառայեն: Մինչ այդ էլ Տեր Մանուկն այստեղ փոխարինում էր ուրիշ քահանայի:
Գյուղում նոր քահանա նշանակելու լուրից զայրացած օհանավանցիները երկու օր առաջ հավաքվել են եկեղեցու մոտ, որ նորանշանակ հովվին՝ Տեր Մանուկ Զեյնալյանին ասեն՝ այստեղ անելիք չունի: Եկեղեցու մոտ հանդիպմանը Տեր Արամն ու մեծ թվով ոստիկաններ էլ են եղել: Տեր Մանուկը ենթադրում է՝ ոստիկաններին եկեղեցի է կանչել Տեր Արամը, որ մինչև նրանց ժամանելը իրեն «սպառնացել է դուրս վռնդել եկեղեցուց»:
Ոստիկանների միջամտության անհրաժեշտություն չի եղել, Տեր Մանուկը հանգիստ զրուցել է մարդկանց հետ, բացատրել, որ ոչ մեկին փոխարինելու չի եկել, իրեն նշանակել է Արագածոտնի թեմի առաջնորդը, որ հոգևոր եղբայր՝ Տեր Արամի հետ միասին ծառայեն:
Ենթադրաբար այս ամենի ներքո մեկ այլ բան կա թաքնված, օրինակ՝ այն ֆինանսական միջոցները, որոնք Տեր Արամը չի ցանկացել կիսել Տեր Մանուկի հետ, որից հետո էլ օհանավանցիներին տրամադրել է վերջինիս դեմ։
Էմմա Միքայելյան



















































































