ԱՄՆ «Հանրապետական կուսակցությունը» կարող է ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը չավարտվի հաջորդ շաբաթ, շաբաթ օրը զգուշացրել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Քևին Հասեթը։
«Եթե նրանք (դեմոկրատները) հաջորդ շաբաթ չբացեն կառավարությունը, չգիտեմ՝ որքան ժամանակ կպահանջվի դա։ Հանրապետականները կարող են ստիպված լինել ծայրահեղ միջոցներ ձեռնարկել», – Fox News-ի եթերում ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը։
Հասեթը պարզաբանել է, որ նախագահի վարչակազմը քննարկում է գրեթե ցանկացած պետական ֆինանսավորման ծրագիր դադարեցնելու հնարավորությունը։
«Մենք կարող ենք կանգնեցնել գրեթե ամեն ինչ, ինչ ուզում ենք, բացառությամբ պաշտպանական կամ ազգային անվտանգության միջոցառումների», – ասել է պաշտոնյան։

























































































