Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ Աննա Գրիգորյանը իր ելույթի ընթացքում նշեց․
«Համատարած գաղտնալսումներ են կատարվում։ Վերջերս հրապարակվեց մի ձայնագրություն սրբազանների, նրանցից մեկի մասնակցությամբ, և գործ չի հարուցվում բուն գաղտնալսման դեպքի առթիվ, այլ՝ այդ գաղտնալսման ներքո ստացած ինֆորմացիայի համար։
Իմ գործընկեր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ Վանեցյանի հետ կապված գաղտնալսման դեպքում բովանդակությունը քննարկման առարկա չդարձավ, նույնիսկ այն դեպքում, երբ խոսք էր գնում դատական իշխանության ուղիղ ներգործության մասին։ Փոխարենը քննարկման առարկա դարձավ, թե ինչպես է տեղի ունեցել գաղտնալսումը։ Իշխանական ներկայացուցիչները հաճախ ասում են՝ «Մենք ի՞նչ գիտենք, ով է ձայնագրել», անկախ նրանից, որ իշխանական մամուլով այն հրապարակվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում





























