Armenian text to speach

Կոչուբաևի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա։

Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Քիչ առաջ հայտնել էնք, որ Էրիկ Ալեքսանյանը դիմել է Գլխավոր դատախասզին, խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը, նամակում նշելով, որ Կոչուբաեւի կնոջ առողջական վիճակը վատթարացել է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստից հետո իրավապահները բերման էին ենթարկել մեղադրյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:




Լրահոս