Armenian text to speach

Իշխանության 5 ներկայացուցիչ դատարան է դիմել. Վազգեն Սաղաթելյանից հերքում են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռևս օգոստոսին 5 դատական հայց է ներկայացվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ:

Դատական հայցերը ներկայացրել են իշխանության ներկայացուցիչները, ովքեր պահանջում են հերքում, իրենց մասին անձնական տեղեկություններ հրապարակելու հետ կապված:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում ուղիղ եթերում Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով փոդքաստում ՔՊ-ական պաշտոնյանների մասին անձնական տեղեկություններ էր հրապարակել, որը ըստ ներկայացված հայցերի զրպարտություն է: Պաշտոնյանները պահանջում են հերքում և փոխհատուցում:

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա ընտանիքի բարեկամուհի Աննա Աբրահամյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ դատարաններում հայցադիմումներն արդեն վարույթ է ընդունվել: Տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայցնն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի դատական նիստը նշանակված է նոյեմբերի 14-ին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դատական հայցն ընդդեմ Սաղաթելյանի մեկ անգամ արդեն կայացել է ու առաջիկայում նոր նիստի օր կնշանակվի:

Աննա Աբրահամյանի հայցի քննությունը կսկսվի 2026 թվականի հունվարի 15-ին:

Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցերին, ապա դրանք վարույթ է ընդունվել ու առաջիկայում նիստերի օրեր կնշանակվեն:

Հավելենք, որ ՍԱՏՄ ղեկավարը Սաղաթելյանից պահանջում է օգուտ իրեն բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ, որպես զրպարտության դիմաց ոչ նյութական վնասի փոխհատուցում: Պետրոսյանը պահանջել է նաև Սաղաթելյանին պարտավորեցնել, որպեսզի նույն լրատվականով կամ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլով իրենից հրապարակային ներողություն խնդրել:

Նշենք, որ Մանավազյանը պահանջել է 1մլն դրամ և հերքում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս