Ճապոնիայի հյուսիսային Ակիտա նահանգի նահանգապետը բանակի աջակցություն է խնդրել՝ բնակիչներին պաշտպանելու համար, քանի որ երկրում արձանագրվել է արջերի հարձակումների աննախադեպ աճ։
Այս տարի Ճապոնիայում արջերի հարձակումներից զոհվել է 10 մարդ՝ գերազանցելով 2024 թվականի 6 զոհի նախորդ ռեկորդը։
Հարձակումների թիվը կտրուկ աճել է, քանի որ արջերը սնունդ փնտրելիս մտնում են բնակեցված տարածքներ։ Սուձուկին իրավիճակը բնորոշել է որպես «անհասկանալիորեն վտանգավոր»՝ նշելով, որ արջերը այժմ երևում են ոչ միայն լեռներում, այլև քաղաքներում։
Մասնագետները պատճառտ տեսնում են կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած սննդի պակասի մեջ և գյուղական բնակչության ծերացումը, որի հետևանքով նվազել է որսորդների թիվը։ Վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ արջերը ներխուժել են տներ ու խանութներ կամ մոտեցել դպրոցներին։
Կառավարությունը խոստացել է «օգտագործել բոլոր հնարավոր միջոցները» հասարակական անվտանգությունը վերականգնելու և արջերի թվաքանակը վերահսկելու համար։





























