ԱԺ նոր ղեկավարությունն այսօր կանգնելու է ԱԺ Կանոնակարգ-օրենքը խախտել-չխախտելու երկընտրանքի առաջ: Բանն այն է, որ ՀՅԴ-ն երեկ տապալեց կոալիցիայի նախագծի քվեարկությունը: ՀՅԴ խմբակցությունը չմասնակցեց «Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությանը: Արդյունքում կողմ քվեարկեց 54 պատգամավոր, ու քվորումի բացակայության պատճառով չընդունվեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեգ Ղուկասյանը հայտարարեց, թե շատ պատգամավորներ գտնվում են աղետի գոտում, եւ լավ կլինի, որ քվեարկությունները կատարվեն վաղը: Եվ ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը հայտարարեց չընդունված այդ նախագիծն այսօր կրկին քվեարկության դնելու մասին: Սակայն խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե օրինագիծն արդեն մերժվել է պատգամավորների կողմից, այն հնարավոր չէ դնել վերաքվեարկության: Այսինքն՝ եթե այս նախագիծն այսօր ԱԺ-ն կրկին դնի քվեարկության, դա կհամարվի օրենքի խախտում:
ԿԽԱԽՏԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ