ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին ՊՆ-ում խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել է հայ-թուրքական արձանագրությունների և դրանց հասցեին հնչեցված քննադատությունների մասին:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն armlur.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը համարեց անփառունակ, որն ալեկոծել է արտերկրի հայությանը: Սերժ Սարգսյանը, կարծես թե, բարդույթներ ունի հայ-թուրքական արձանագրությունների արդյունքների հետ կապված և փորձում է ինքնարդարացման փորձեր կատարել:
«Սակայն այդ փորձերն ավելի են խորացնում անջրպետը ՀՀ նախագահի և հասարակության միջև»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանն իր ցինիկ պատասխանով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել կամ էդիկ նալբանդյաններն իրենց մանկամիտ փաստարկներով կարողացել են նախագահին ինչ-որ հարցերում լուծումներ առաջարկել, որպեսզի մենք մտածենք, որ մեր նախագահն անմեղսունակ է:
Թե ինչու է Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները ԵՀՄՖ-ի նախագահը համարում անփառունակ ու ցինիկ, պարզ է դառնում տեսանյութը դիտելուց հետո:
Սոնա Դավթյան