Armenian text to speach

Ալեն Սիմոնյանը բացի հաղորդում ներկայացնելուց նաև դատի է տվել Վազգեն Սաղաթելյանին․ ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել այսօր իր իսկ հաղորդման հիման վրա ձերբակալված Վազգեն Սաղաթելյանին։
Ալեն Սիմոնյանը պարտադրել է ներողություն խնդրել նոյեմբերի 8-ին ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունների համար։

ArmLur.am-ը գրել էր նաև, թե որ արտահայտությունների համար է ԱԱԾ-ն մտել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, որի արդյունքում վերջիններս ձերբակալվել են։

Սիմոնյանը պարտադրել է, որ Սաղաթելյանը հրապարակում անի հետևյալ բովանդակությամբ՝  «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «08․11․2025.-ին ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ Հրապարակումներ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ Հրապարակումներն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից »:

Բացի սրանից Սաղափելյանը պարտավորվել է ԱԺ նախագահին փոխհատուցել 2 մլն դրամ՝  որպես հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, իսկ 530 դրամը՝ որպես դատական ծախսերի հատուցում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

Էմմա Միքայելյան 




Լրահոս