Armenian text to speach

ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատին ենթադրյալ սպանողները ձերբակալվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:

Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին  օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել էր Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու էր բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել էին, որ դանակահարության  հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել երիտասարդ տղա։

Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել էին, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։

 




Լրահոս