Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստվում են կրկին գերիներով փոխանակվել։ Կիևը հույս է հայտնել, որ 1200 ուկրաինացի կարող է տուն վերադառնալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ «դա ապահովելու համարտեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ, բանակցություններ և զանգեր»։ Գերիների փոխանակման վերաբերյալ Կրեմլը առայժմ որևէ հայտարարություն չի արել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։
Տեղեկացնենք, որ գերիների փոխանակման վերաբեյալ նախնական համաձայնությունների ֆոնին՝ Ուկրաինան համաձայնագիր է ստորագրել Ֆրանսիայի հետ՝ նրանից ռազմական օգնություն ստանալու և 100 կործանիչներ ձեռքբերելու վերաբեյալ։
Նանիկ Աղասյան























































































