ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարությունը կասեցրեց կուտակային վճարների մասին 76-րդ հոդվածը, որը վերաբերում է կուտակային վճարներ չիրականացնող անձանց տույժերի ենթարկելուն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցը համարեց անհետաձգելի և հանձնարարեց այն արագ ուղարկել ԱԺ` քննարկումների:
Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարեց, որ ինքը հանդիպել է քաղաքական ուժերի ու այս խնդրով շահագրգռված հասարակական կազմակերպությունների հետ, լսել նրանց դժգոհությունները:
Հիշեցնենք, որ վարչապետն այս առթիվ արդեն հայտնել է իր դիրքորոշումը: