Armenian text to speach

Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ՝ ատեստավորումը չանցած Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից:

ԸԸՀ անդամների ատեստավորման երկրորդ փուլն ամփոփելուց հետո թվով 4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պայմանավորված։

Այսպիսով, վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ-ի մեկական անդամի եւ թիվ 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները։

ԸԸՀ-ների թափուր պաշտոնների մասին ԿԸՀ-ն սահմանված կարգով հայտարարությամբ հանդես կգա։




Լրահոս