Երևանի քաղաքապետարանը հիմնավոր է համարում կարմիր գծանշումների շուրջ արված բոլոր դիտարկումները և աշխատանքներ է տանելու` թերությունները վերացնելու ուղղությամբ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հավելելով, թե առանջնահերթ խնդիր է անվճար կայանելու համար սահմանված 5 րոպեն, և այդ թիվը պետք է վերանայվի:
«Խնդրահարույց է նաև ծառայողական և սովորական կայանատեղիների՝ միևնույն` կարմիր գույնով ներկված լինելը:
Ծառայողական ավտոկայանատեղիների գույնը պետք է փոխել` դրանք տարբերակելու համար»,-նշեց նա:
Անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հանձնաժողովի աշխատանքներին՝ նա նշեց, թե դրանք դեռևս շարունակվում են, ուղեվարձի սահմանման հարցը դեռևս քննարկվում է, և ոչինչ պարզ չէ:
Նաիրա Հովհաննիսյան