Armenian text to speach

Դավիթ Առաքելյանը (Ձուկ մականունով) 15,2 մլն դրամով նոր պայմանագիր է կնքել. ինչ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տարեվերջը մոտենում է, իսկ Ազգային ժողովը դեռ մեծաքանակ և թանկարժեք գնումներ է  կատարում սեփական կարիքների համար։

Դեկտեմբերի 12-ին, երբ շատերն ամանորյա ավարտական միջոցառումներին են պատրաստվում, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը հայտնի է «ձուկ» մականունով 15 մլն 243 ազար դրամ արժողությամբ նոր պայմանագիր է կնքել։

Պայմանագիր կնքվել է «Պահեստ 1» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերվել «ՀՀ Ազգային ժողովի 2025թ. կարիքների համար ՀՀ ԱԺ դահլիճների «Բազկաթոռներ»-ի ձեռքբերում» ծառայությունը։

Պայմանագրի ուսումնասիրությունից ArmLur.am-ը նկատում է, որ գնվել է 30 բազկաթոռ հատի արժեքը 131 հազար 560 դրամ, ևս 30 բազկաթոռ հատի արժեքը կրկին 131 հազար 560 դրամ, ևս  90 հատ բազկաթոռ հատի արժեքը 81 հազար 660 դրամ արժեքներով։

 

Էմմա Միքայելյան




Լրահոս