Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ:Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որին, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստեն ակտիվ շփումներն ու փոխայցելությունները:Նախագահ Սերժ Սարգսյանը և Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինին միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում քաղաքականից բացի կարևորել են նաև համագործակցության տնտեսական և մշակութային բաղադրիչները: Զրուցակիցների կարծիքով, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարխսված երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ու զարգացման լավ հիմքեր կարող են դառնալ:Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ փոխգործակցության կոնկրետ քայլեր իրականացնելու համար: Սերժ Սարգսյանը և Ջանֆրանկո Ֆինին նշել են նաև, որ միմյանց նկատմամբ փոխադարձ ջերմ վերաբերմունք տածող հայ և իտալացի ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունների շարքում առանձնանում է նաև սփյուռքի առկայությունը:Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:Զրուցակիցներն ընդգծել են նման պարբերական շփումների ու քննարկումների կարևորությունը, որոնք նպաստում են Հայաստանի և ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության խորացմանը:Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԱՀԿ-ի աջակցությունը:Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վենետիկ:




Լրահոս