«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի հարց ուղղեցինք դեկտեմբերի 2-ի ձերբակալություններից հետո ոստիկանների կողմից ցուցարարներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերի ու դրանք հետ վերցնելու մասին։
Պարոն Օսիպյան, ոստիկանությունը հետ է վերցնում իր այցերն ընդդեմ դեկտեմբերի 2-ի ցուցարարների, ի՞նչ կասեք։
Չեմ հետաքրքրվել, չգիտեմ ճիշտն ասած։
Ստացվում է, որ ապօրինի եք մարդկանց բերման ենթարկել։ Ինչո՞ւ եք այդ օրը զանգվածային անօրինություններ կատարել։
Մենք մեր գործողությունները կատարել ենք օրենքի շրջանակներում։
Ինչո՞ւ էիք մարդկանց փողոցներից «հավաքում», եթե հետո հրաժարվելու էիք հայցերից։
Լավ եմ արել բերման եմ ենթարկել։ Օրենքի շրջանակում եմ արել։
Այդ դեպքում ինչո՞ւ եք հրաժարվում հայցերից։
Ես նման տեղեկություն չունեմ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: