«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցները շարունակում են բարձրաձայնել իրենց խնդիրները: Այսօր էլ բրիգադի աշխատակիցները 2 ժամ գործադուլ են արել:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Դեպոյի պետի տեղակալ Հակոբ Պետրոսյանը:
«Այսօր երկու ժամ գործադուլ են արել, այժմ աշխատանքները բնականոն շարունակվում են, գնացքը շարժվել է», – նշեց նա:
Պետրոսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, թե աշխատակիցները հիմնականում բողոքում են աշխատավարձերը ճիշտ չհաշվարկելու, պակաս վճարելու հետ:
«Նամակներով շատերին են դիմել: Եկել է պատասխան, որ չեն կարող գումարը բարձրացնել, բայց մյուս խնդիրներին լուծում կտրվի», – նշեց նա: