ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐԺԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելում ԵԺԿ-ի կոնգրեսին հրավիրյալ հյուրի կարգավիճակով մասնակցած ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, վերադառնալով Հայաստան, նամակ է հղել եվրոպական ժողովրդավարների առաջնորդ Վիլֆրիդ Մարթենսին` խնդրելով պարզաբանումներ ներկայացնել, թե ինչու նա իր ելույթում չի հնչեցրել ԲՀԿ-ի անունը: Հիշեցնենք, որ ԵԺԿ առաջնորդը հայտարարել էր. «Մենք կասկած չունենք, որ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը, կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ»:
«Իսկ ինչո՞ւ պարզաբանումներ չխնդրեցիք Մարթենսից Մարսելում»: «Ժողովուրդ»-ի այս հարցին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Որովհետեւ ո՛չ համագումարից առաջ, ո՛չ համագումարից հետո որեւէ քննարկում այդ թեմայով չի եղել, մեզ որեւէ պարզաբանում չի տրվել: Եւ ես նշել եմ, որ ցանկացած պարզաբանում մեր կուսակցության համար ընդունելի կլինի»: Վերջինիս խոսքերով` իրենք կշարունակեն ԲՀԿ-ի ծրագրային դրույթներում ամրագրված եվրաինտեգրման ծրագրերը` «անկախ նրանից` դա կլինի ԵԺԿ-ի հետ համագործացությա՞մբ, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հանդեպ այս դեմարշի քաղաքական դրդապատճառներին, ապա դա կարող է պայմանավորված լինել Գ.Ծառուկյանի ռուսամետ կերպարով: Թեեւ մի բան էլ կարող է եվրոպացիներին դուր եկած չլինել. բոլոր կուսակցությունները Մարսելում եւ Բրյուսելում ներկայացված էին առաջին դեմքերով, իսկ ԲՀԿ-ն` ԱԺ եվրաինտեգրացման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մակարդակով:




Լրահոս