Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները Հռիփսիմե Հունանյանին էին «մխիթարում». ի՞նչ է կատարվել պատգամավորի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը առավոտյան հրաժարական ներկայացրեց և հայտնեց, որ ինքնաբացարկ է հայտնում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Հունանյանը հայտարարության պահին գտնվում էր Ազգային ժողովի իր աշխատասենյակում։ Մինչ հայտարարություն անելը ArmLur.am-ի հետ զրուցել չցանկացավ։
Հունանյանի հայտարարությունից հետո ՔՊ-ականները գալիս գնում էին վերջինիս աշխատասենյակ, միաձայն պնդում, որ ամեն բան ասված է ու ավելացնելու ոչինչ չկա։

Հհիշեցնենք, որ ArmLur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այս հրաժարականին նախորդել է Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունների շուրջ բարձրացած հանրային դժգոհությունը: Հունանյանի ամեն հրապարակային խոսք վերածվում էր ՔՊ-ին նսեմացնելու և ծաղրելու հիմքի: Դրա համար կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել են, որ նա չպետք է լինի իրենց թիմում: Վերջինը եղավ հայտնի հայտարարությունը, որ «մեր պետությանը միայն զինվորներ չեն պետք, այլ նաև գլուխներ»։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս