Armenian text to speach

Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր․ Անահիտ Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է․

«Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր։

Շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։




Լրահոս