Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարի հետ։
Սելչուկ Բայրաքթարօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։























