ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախագահ Ֆաուստեն Արչանժ Տուադերայի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերը։
«Տեղի է ունեցել հեռախոսազրույց: Քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցերը քննարկելուց հետո առաջնորդները վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու երկկողմ բարեկամական կապերի զարգացումը», – ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պուտինը շնորհավորել է իր գործընկերոջը երկրում վերջերս կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Տուադերան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նրան Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման գործում ցուցաբերած աջակցության համար:























