Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է հետևողականորեն ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա»,-իր գրառման մեջ նշել է Էսմայիլ Բաղային։





























