Armenian text to speach

ՖՈՏՈ․ Ովքեր «Ժողովուրդ» օրաթերթի 15-ամյակին ստացան շնորհագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառումը։

Միջոցառման ընթացքում շնորհագրեր տրվեցին քաղաքական, իրավական, մշակույթի և այլն ոլորտների ներկայացուցիչներին։

«Հաղթանակի կամք» անվանակարգում շնորհագիրը տրվել է 2025-ին հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ ներկայացված Մալխաս Ամոյանին։

«Հայկական ուժի խորհրդանիշ» անվանակարգում շնորհագիրը տրվել է Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, տարվա լավագույն մարզիկ, ծանրամարտիկ Վարազդատ Լալայանին։

«Ռինգի ուժը» անվանակարգում շնորհագիրը տրվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Հովհաննես Բաչկովին։

«Պատմություն կերտած չեմպիոն» անվանակարգում շնորհագիրը տրվել է 70 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն՝ Անի Հովսեփյանին։

«Կայուն հաղթանակ» անվանակարգում շնորհագիրը տրվել է շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանին։

«Բարեգործի և մարդկային ուժի օրինակ» անվանակարգում շնորհագիրը տրվել է «Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանին։

«Մշակութային ինքնություն» անվանակարգում շնորհագիրը տրվել է հաղորդավար Սամվել Գրիգորյանին:

«Երաժշտական արժեքների, բեմական էներգիայի եւ ժամանակակից երաժշտական մտածողության ուժեղ կրողներ» անվանակարգում շնորհագիրը տրվել է Կարեն Սևակ բենդի հիմնադիրներ Կարեն Համբարձումյանին ու Սևակ Մելքոնյանին։

«Բեմի և եթերի ձայն» անվանակարգում շնորհագիրը տրվել է ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովին։

«Օբյեկտիվի վարպետ» անվանակարգում շնորհագիրը տրվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։

«Հայ հոգու ձայն» անվանակարգում շնորհագրերը տրվել են երգիչներ Աղասի Իսպիրյանին ու Ռուբեն Սասունցուն։

«Խղճի բանտարկյալ» անվանակարգում շնորհագիրը տրվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով կտտանքների է ենթարկվում այս օրերին հիվանդանոցային պատժախցում։

«Բարության ուղեցույց» անվանակարգում շնորհագրերը տրվել են դերասանուհի Անաիս Սարդարյանին և «Օրրան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արմենուհի Հովհաննիսյանին։

«Բլոգի ուժը» անվանակարգում շնորհագիրը տրվել է բլոգեր Կամո Թովմասյանին (Kamo Blog)։

«Պոզիտիվի կրող և տարածող» անվանակարգում շնորհագիրը տրվել է «Հենց այնպես» յութուբյան հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար Մանե Գրիգորյանին։

«Պարային ոգեշնչում» անվանակարգում շնորհագիրը տրվել է «Amaras dance studio»-ի ղեկավար Վիկա Մարտիրոսյանին։

«Հայերեն խոսքի պահապան» անվանակարգում շնորհագիրը տրվել է բանաստեղծ Ավետ Բարսեղյանին։

«Կոռուպցիայի դեմ պայքարի» անվանակարգում շնորհագրի հանձնումը բաց թողնվեց՝ նոմինանտի բացակայության պատճառով։

«2025-ի տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում շնորհագիրը կտրվի հունիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ջազի կենդանի լեգենդ» անվանակարգում շնորհագիրը տրվել է հայ ջազմեն, կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին։

«Ոգու և արվեստի հաղթանակ» անվանակարգում շնորհագիրը տրվել է դերասան Հրանտ Թոխատյանին։

«Չնահանջող հայը» անվանակարգում շնորհագիրը տրվել է Բաքվի բանտում գտնվող գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։




Լրահոս