Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով կլինի «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն և որտեղ կանցկացվի համագումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Մեր ձևով» շարժմումն այս օրերին վարչապետի թեկնածուի քննարկումների մեջ է: Ու կարծես թե վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանը չէ, այլ թեկնածու ունեն: Դեռևս ոչ եք չի ցանկանում գաղտնազերծել թեկնածուին:

Դեռ նախորդ տարվանից նախընտրական փուլում մղվող քաղաքական պայքարում օր օրի նոր ուժեր ու շարժումներ են ձևավորվում, որոնք հատագայում մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Նրանցից մեկն էլ «Մեր ձևով» շարժումն է, իսկ շարժման առաջնորդը՝ Սամվել կարապետյանը։ Վերջինս գրեթե 8 ամիս է գտնվում է կալանքում։
Նշեմ, որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօրերս հայտարարեց, որ փետրվարի 12-ին կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը, որը, ըստ տեղեկությունների, ինքը չէ։

Հարկ է նշել, որ ArmLur.am-ի տեղեկություններով «Մեր ձևով» շարժումը փետրվարի 12-ին համագումարն անցկացնելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի համար Համալիրի տնօրենի փոխանցմամբ կնքվել է 7 մլն դրամ արժեքով պայմանագիր։

ArmLur.am-ի հետ զրույցում «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը նպատակահարմար չգտավ մենաբանել տեղեկությունն ու ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց թեկնածուի մասին տեղեկությունը։

Փաստը մնում է փաստ, որ «Մեր ձևով» շարժումը, կարծես թե, սպառնալիք է իշխանության համար, քանի որ վերջինները վստահ են, որ շարժման առաջնորդը հայ հասարակության կողմից ընդունելի կլինի։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս