«Հոգնել ենք, հիասթափվել, հույս չունենք եւ ոչ մեկին չենք հավատում». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր շարունակում են մնալ  անելանելի  վիճակում: Բնակիչների խոսքով՝ «Արցախբանկ»-ից իրենց խոստացել են, որ ապրիլի վերջին կզանգեն եւ կկանչեն հանդիպման: «Մեզ ասել են, որ սպասեք: Մենք էլ սպասում ենք, որ տեսնենք, թե ինչ են ասելու: Դրանից հետո, եթե  բանկի առաջարկները մեզ չբավարարեցին, ապա կտրուկ քայլերի կգնանք: Հոգնել ենք, հիասթափվել, հույս չունենք եւ ոչ մեկին չենք հավատում: Սպասողական վիճակում ենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  տխուր ասաց տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տուժած քաղաքացիները հանդիպել էին նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, ով խոստացել էր, որ կզբաղվի այս հարցով: Սակայն մինչ օրս  ոչ մի արձագանք չկա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս