Վահրամ Մկրտչյանի հարցը կլուծվի այսօրվա ԳՄ նիստում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատի հավակնորդը ՀԺԱՄ նախկին անդամ Վահրամ Մկրտչյանն է, ով ցուցակում հաջորդն է, բայց ՀՀԿ-ում ուզում են Աժ բերել հին գվարդիայի ներկայացուցիչ՝ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանին։

Մկրտչյանը գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է, ամուր թիկունք ունի, և ինքնաբացարկի դիմում նրանից կորզելը հեշտ չէ։ Նրան հաջորդող 116-րդ համարը Նարինե Միրզոյանն է, 117-ը՝ Վազգեն Կարախանյանը, Միրզոյանին կարծես թե համոզել են դիմում գրել, իսկ Մկրտչյանի հարցը կլուծվի այսօրվա ԳՄ նիստում՝ որոշողը Սերժ Սարգսյանն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս