Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի փոխարեն անցկացվում է եպիսկոպոսների հավաք:
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկկոպոս Հովհաննիսյանը հայտնել էր, որ Վեհափառի բացակայության պայմաններում ժողովի կարգավիճակը փոխվել է:
Արտագնա ժողովի մեկնարկից երկու օր առաջ դատախազությունը Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ և արգելել է Վեհափառի ելքը: Նույն մեղադրանքով դատախազությունը արգելել էր նաև Մայր Աթոռի վեց եպիսկոպոսի և մեկ քահանայի ելքը:





























