ArmLur.am-ը նկատեց, որ այս պահին խափանումներ կան մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերում։ Մասնավորապես, անհասանելի են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՆԳՆ-ի, ինչպես նաև ԱԳՆ-ի կայքերը։
Փորձերը մուտք գործելու նշված հարթակներ ավարտվում են անհաջողությամբ, իսկ որոշ դեպքերում կայքերը ընդհանրապես չեն բեռնվում։
Առայժմ պարզ չէ՝ խափանումները տեխնիկական բնույթի են, թե կապված են այլ խնդիրների հետ։


























