Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանը «ընկել է դատարանի դռները» ու փորձում է փրկել իրեն պատկանող զենքը:
Սարգիս Վասյայի Մնացականյանը 16.03.2026 թվականին հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ իրեն սեփականության իրավունքով պատկանող և իր անվամբ հաշվառված BUL GCHEROKEE մոդելի 004-XA գործարանային համարով զենքը մալելուց և վերադարձնել այն սեփականատիրոջը:
Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Վասյայի Մնացականյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարվել է եւ վարչական դատարանը.
Պարտավորեցրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ Սարգիս Վասյայի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ հաշվառված BUL G-CHEROKEE մոդելի 004-XA գործարանային համարով զենքը մալելուց և վերադարձնել այն սեփականատիրոջը:
Նշենք, որ մի շարք նախկին եւ ներկա պաշտոնյաները դատարան են դիմում եւ փորձում են փրկել օրենքով իրենց պատկանող եւ պարգևատրված զենքերը:
ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման:
Նկատենք, որ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ:
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։ Արդյունքում շատերը, տեղյակ չլինելով օրենքով սահմանված ժամկետին, համապատասխան ընթացակարգով չեն անցել ու ՆԳՆ-ն գործընթացը չիրականացրած անձանց զենքերը ցանկանում է առգրավել, իսկ նրանք հրաժարվում են տրամադրել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























