Armenian text to speach

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի կեսօրից հետո, 3-5-ը ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։




Լրահոս