Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը իր գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ նշել է, որ Իրանից հաստատում է ստացել , որ երկիրը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։
Շարիֆը նշել է, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հաստատել է, որ Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորելու նպատակով ընթացող բանակցություններին։
Ավելի վաղ Շարիֆը հայտարարել էր, որ պատվիրակություններին հրավիրել է ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների: Թեև իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ բանակցությունները կարող են երկարաձգվել, սակայն նրանք նշել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում պատերազմի ավարտ:
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























