Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ զինծառայողներ են մահացել․ ինչ է կատարվում Սպիտակի ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկու հոգի տեղում մահացել է, որոնք եղել են ՊՆ զինծառայողներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի էլ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «DAF» բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս