ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղամ Ղարիբջանյանը` ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ով ԱԺ-ի համարանիշերով միանգամից երկու ավտոմեքենա ունի` մեկը` իրեն, մյուսը` դստերը սպասարկելու համար, վերջին շրջանում լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ժամանակին, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, պաշտոնական արարողակարգային փաստաթղթերում Գեղամ Ղարիբջանյանի անուն-ազգանունն իր իսկ պահանջով գրվում էր Աբրահամյանի անունից անմիջապես հետո: Եւ միայն իր ազգանվան տակ էին գրվում պատվիրակության մյուս անդամների` այդ թվում եւ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու պատգամավորների անունները: Մինչդեռ հիմա նրա անունը նման փաստաթղթերում վերջինն է գրվելու կամ չի գրվելու ընդհանրապես: Հովիկ Աբրահամյանի հրաժարականը «ծանր է նստել» առաջինը Ղարիբջանյանի վրա:




Լրահոս