Armenian text to speach

Իրանի կողմից ավելի քան յոթ տասնյակ մարդ է մասնակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին Իսլամաբադում նախատեսված ԱՄՆ-ի հետ բանակցություններին Իրանի պատվիրակությունը բաղկացած է 71 մարդուց, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Սա ներառում է բանակցողներ, փորձագետներ, անվտանգության աշխատակիցներ և լրագրողներ: Պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդարանի (Մեջլիս) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ բանակցողների թվում է, ի թիվս այլոց, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

Ապրիլի 10-ի երեկոյան Իրանի պատվիրակությունը ժամանեց Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման և երկարաժամկետ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ վարելու համար։




Լրահոս