ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանելու դեպքով իրավապահ համակարգում նախնական մեկ վարկած է քննվում։ Իրավապահ համակարգից մեզ հայտնում են, որ, ըստ նախնական վարկածի, խնդիրը եղել է ատամնաբույժի երիտասարդ դստեր հարցի հետ կապված։ Երիտասարդները հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ անելու։ Արդյունքում խոսակցությունը թեժացել է ու ճակատագրական դարձել բժշկի համար։
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Մրգաշենում տեղի ունեցած սպանությունից։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































