Armenian text to speach

Սամվել Կարապետյանը հրաժարվել է Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր սկսվել է միլիարդատեր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Նշվում է, որ մեղադրյալների առարկության հիմքով նիստը չի տեսանկարահանվում։

Նիստի ընթացքում Սամվել Կարապետյանը պատասխանել է դատարանի կողմից տրված հարցերին՝ ներկայացնելով իր անձնական տվյալները․

«Ես ՀՀ քաղաքացի եմ, միաժամանակ ունեմ Ռուսաստանի և Կիպրոսի անձնագրեր։ Վստահ լինելով առաջիկա հաղթանակի վրա՝ արդեն սկսել ենք գործընթաց այդ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ»։

Նա հայտնել է նաև, որ ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի երեք չափահաս երեխա, և խնամակալության տակ գտնվող անձինք չունի։




Լրահոս