Armenian text to speach

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախակի ճանապարհորդող և հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները գնահատող անձանց Յունիբանկն առաջարկում է Mastercard World «Travel» քարտեր:

Յունիբանկի Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որին կցված է երեք արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո, ինչը այն դարձնում է հատկապես հարմար և շահավետ արտասահմանում վճարումների համար։

Հատուկ ուշադրություն է դարձվում օդանավակայանում հաճախորդի հարմարավետությանը:  Lounge Key-ի միջոցով քարտն անվճար մուտք է ապահովում բիզնես սրահներ. տարեկան մինչև 6 այցելություն քարտապանի և նրա հյուրերի համար: Հասանելի է նաև Fast Track ծառայությունը:

Քարտապանները նաև ստանում են լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ շուրջօրյա կոնսիերժ ծառայություն, 1 ԳԲ անվճար ռոումինգ Ինտերնետ և 20% զեղչ այլ ռոումինգային փաթեթների համար։

Mastercard World «Travel» քարտապաններն ունեն գործարքների բարձր օրական սահմանաչափ՝ մինչև 8 միլիոն ՀՀ դրամ, քանակը՝ մինչև 20 գործարք։ Հաճախորդներին տրամադրվում է մոբայլ հավելված բանկային գործարքներն առանց բանկ այցելելու կատարելու համար, ինչպես նաև SMS ծանուցումների ստացման հնարավորություն յուրաքանչյուր գործարքի համար։

Ի դեպ՝ ներկայումս իրականացվող ակցիայի շրջանակներում շաբաթ-կիրակի օրերին «Դալմա» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում Mastercard World «Travel» քարտերը կարելի է ձևակերպել 50% զեղչով։ (Գ)




Լրահոս