Armenian text to speach

Միացյալ Նահանգները կոչ է արել Իսրայելին և Լիբանանին գտնել երկխոսության մի ձևաչափ, որտեղ հաղթողներ չեն լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելն ու Լիբանանը պետք է գտնեն երկխոսության ձևաչափ, որտեղ չեն լինի հաղթողներ կամ պարտվողների, հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ և Թուրքիայում դեսպան Թոմաս Բարաքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել տասնօրյա հրադադարի շուրջ, որը ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ին:

Սակայն, ուրբաթ օրը Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակումներ է սկսել լիբանանյան բնակավայրերի վրա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո:

«Մենք պետք է գտնենք երկխոսության մի ձևաչափ, որտեղ հաղթողներ և պարտվողներ չկան», – ուրբաթ օրը Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է նա։




Լրահոս