Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծմանը և պատրաստ է նպաստել կողմերի միջև ուղիղ բանակցություններին, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումներին։
«Մենք սգում ենք Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհերի և ավերածությունների համար, որը մեր անմիջական հարևանության ևս մեկ հակամարտության գոտի է։ Մենք շարունակում ենք հավատալ, որ պատերազմը կավարտվի բանակցությունների միջոցով, որոնցում բոլոր կողմերը ներկայացված կլինեն արդար և հավասար։ Ես ուզում եմ անկեղծորեն նշել, որ Թուրքիան պատրաստ է աջակցել ուղիղ բանակցություններին նպաստելու ցանկացած քայլի, այդ թվում՝ առաջնորդների գագաթնաժողովին, եթե կողմերը դա ցանկանան», – ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման ժամանակ։

























































































