Armenian text to speach

«Շոկի մեջ եմ, ահավոր անտրամադիր». Ստեփանակերտի Մայր Տաճարի քահանան՝ Եկեղեցու քանդման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 21-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է ու հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Եկեղեցին։

ArmLur.am-ի հետ զրույցում Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը հայտնում է, որ դեռ շոկի մեջ է։

«Երեկ ամբողջ օրն ուզում էի գրառում անել, բայց դեռ շոկի մեջ եմ, ահավոր անտրամադիր»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տեր Ներսեսը:

Քահանան նաև փոխանցեց, որ այսօր կփորձի հրապարակային արտահայտվել։

Հիշեցնենք, որ Եկեղեցին կանգնեցվել է 2018 թվականին և օծվել է 2019 թվականին։

Հիշեցնենք նաև այն, որ ամենևին վերջերս ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութներից պարզ է դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ Եկեղեցին։

Նանիկ Աղասյան




Լրահոս