«Ժողովուրդ»-ի 210 համարում լուր էինք հրապարակել, որ «Հայռուսգազարդ»-ի աշխատողը Խաշթառակ գյուղի բնակիչ Ամիր Ղազարյանից նրան պատկանող հացի փռի գազաֆիկացման համար 3 միլիոն դրամ է պահանջել: Այս առթիվ Տավուշի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Սեյրան Խառատյանը պարզաբանեց, որ իրենց աշխատակիցն Ամիրին գազաֆիկացման համար պահանջվող գումարի չափը ոչ թե 3 միլիոն դրամ, այլ 3 հազար դոլար է ասել: Գրել ենք նաեւ Սարիգյուղի բնակիչների այն դժգոհության մասին, որ իրենց կառուցած գազատարը «Հայռուսգազարդ»-ի հաշվեկշիռ մտցնելու համար այդ ընկերությունը համայնքից գումար է պահանջում: Սեյրան Խառատյանն ասաց, որ դա օրինական գումար է, որն անհրաժեշտ է ինքնակամ կառուցված գազատարը փորձարկելու, փորձագիտական եզրակացություն տալու եւ այլնի համար:
ՏԱՎՈՒՇԻ ԳԳՄ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. Ս.