Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արաղչին Մոսկվա է մեկնել դիվանագիտական պատվիրակության գլխավորությամբ: Այցի ընթացքում նա խորհրդակցություններ կանցկացնի բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Արաղչին ակնկալում է երկուշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարի Ռուսաստան այցը՝ բանակցությունների նպատակով։





























