Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամիրյան փողոցի վերանորոգված մայթերի թերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերի 18-ի նիստում Հայաստանի կառավարությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա 477 մլն դրամ հատկացրեց։

Ծրագրով նախատեսվում է հողային և քանդման աշխատանքներ, հին նստարանների ու աղբամանների փոխարինում, բազալտե և տուֆե սալիկների տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում, ինչպես նաև կանաչ գոտիների ընդլայնում և ոռոգման ցանցի անցկացում։

Սակայն ArmLur.am-ի նկարահանող խումբը արձանագրել է մի շարք թերություններ կատարված աշխատանքներում: Մասնավորապես ArmLur.am-ը արձանագրել է, որ շինարարներն արդեն չկան, սակայն ակնհայտ է, որ իրականացված աշխատանքները լիովին չեն համապատասխանում հայտարարված չափանիշներին։ Մասնավորապես՝ արձանագրվել են ծառերի դատարկ բնաբաժակներ, որոնք փաստացի չեն ծառայել կանաչ գոտիների ընդլայնմանը։ Բացի այդ, կանաչ գոտու ընդլայնում ընդհանրապես չկա որևէ տեղում: Որոշ հատվածներում նկատվում են նաև տուֆե սալիկների անավարտ եզրեր, իսկ նախագծով նախատեսված բազալտե սալերի փոխարեն տեղադրված են միայն եզրաքարեր. Բազալտե նոր սալեր չկան մայթերին։

Մասնագիտական շրջանակները ևս մտահոգություններ են բարձրաձայնում։ Ճարտարապետ Սահրատ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ «Երևանում ավանդաբար կիրառված մուգ դարչնագույն կամ սև տուֆը զգալիորեն ավելի դիմացկուն է, քան այսօր օգտագործվող որոշ տեսակներ։ Ներկայում հաճախ օգտագործվում է ավելի բաց գույնի՝ Անիի դարչնագույն տուֆը, որը տեսողական առումով գրավիչ է, սակայն կարող է զիջել դիմացկունությամբ»։

Այսպիսով, թեև ծրագիրը ներկայացվում է որպես քաղաքային միջավայրի բարելավման կարևոր քայլ, շաբաթ օրը «խորոված փարթին» կայացավ Ամիրյան փողոցում, սակայն նախագծի իրականացումն արդեն իսկ հարցեր է առաջացնում թե՛ որակի, թե՛ նախագծային համապատասխանության տեսանկյունից:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս