Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արբաթ գյուղի բնակիչ մի երիտասարդ, իր հանցավոր նպատակների իրականացմանը ներգրավելով անչափահաս համագյուղացու, կատարել է բնակարանային գողություններ։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ այս տարվա փետրվարին, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, 30-ամյա երիտասարդը կոտրել է համագյուղացու տան դուռը, հափշտակել կենցաղային իրեր և բջջային երկու հեռախոս ու հեռացել պատուհանով, իսկ այդ ընթացքում 16-ամյա պատանին դրսում հսկել է իրավիճակը։
Ապրիլի 15-ին 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է, տեղափոխվել համայնքային բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Արարքը խոստովանել է նաև անչափահասը։
Բացի այս՝ նույն ամսին նույն կերպ գողություն է կատարվել Արբաթի մեկ այլ բնակչի ավտոտնակից․ փայտե դուռը կոտրել և տարել էին հեռուստացույց, խողովակներ ու գործիքներ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։





























