Մենք բոլորս էլ կապիկներ ենք. Աքսել Վիտսել (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետերբուրգյան «Զենիթի» բելգիական կիսապաշտպան Աքսել Վիտսելը իր աջակցությունն է հայտնել կատալոնյան «Բարսելոնայի» բրազիլական պաշտպան Դանի Ալվեսին:

Դանի Ալվեսը Իսպանիայի առաջնության երեկվա «Վիլյարրեալ»- «Բարսելոնա» հանդիպման ընթացքում զարմանալի միջադեպի մասնակից դարձավ: Այն ժամանակ, երբ Ալվեսը պատրաստվում էր անկյունայինի՝  նրա կողմը բանան նետեցին: Սակայն բրազիլացի ֆուտբոլիստը չընկրկեց, վերցրեց բանանը, և մինչև փոխանցում անելը, համտեսեց այն:

«Մենք բոլորս էլ կապիկներ ենք: Ո՛չ ռասիզմին», – գրել է Վիտսելը Instagram-ում՝ ավելացնելով իր լուսանկարը: Լուսանկարում Վիտսելը պատկերված է բանան ուտելիս:

10153988_638478376243028_4267875564847277475_n

Ավելի վաղ իրենց հայրենակից Դանի Ալվեսին աջակցություն էին հայտնել նաև «Զենիթի» հարձակվող Հալկը և Մախաչկալայի «Անժի» թիմի պաշտպան Ռոբերտո Կառլոսը:

Հալկն ու Կառլոսը լուսանկարվել են բանան ուտելիս և տեղադրել լուսանկարները Instagram-ում:

10334398_638485966242269_1577911859020088312_n

Հալկն իր ընկերների հետ բանան է ուտում

10173539_638486016242264_5124062263792985434_n

Ռոբերտո Կառլոսը բանան ուտելիս

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը առաջինն էր, ով նման ինքնատիպ կերպով սատարեց իր թիմակից և հայրենակից Ալվեսին:

«Մենք բոլորս կապիկներ ենք», – գրել էր Նեյմարը Instagram-ի իր էջում և տեղադրել համապատասխան լուսանկարը:

10150610_638487386242127_7749897999408180420_n

 

Տեսանյութում կարող եք դիտել Ալվեսի հետ տեղի ունեցած «բանանային» միջադեպը:




Լրահոս