Իրպենի քաղաքային խորհուրդը (Ուկրաինա) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայտարարել է քաղաքի պատվավոր քաղաքացի: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է քաղաքային խորհրդի ղեկավար, քաղաքապետի պաշտոնակատար Անժելա Մակեևան:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Իլհամ Ալիևի հանձնարարությամբ այդ երկրին, այդ թվում՝ Իրպեն քաղաքին, ցուցաբերվել է բազմակողմանի մարդասիրական օգնություն:
Մասնավորապես, Ադրբեջանի կառավարության աջակցությամբ Իրպենիում վերականգնվել են ճեմարանն ու քաղաքային պոլիկլինիկան։





























