Armenian text to speach

Էմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ․ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այցից հետո Ֆրանսիայի նախագահը իր սոցիալական հարթակներում հրապարակել է լուսանկար և գրառում՝ ընդգծելով հիշողության և պարտականության կարևորությունը։ Մակրոնը նշել է, որ այս վայրում կանգնած է «հիշողության և պարտականության առաջ՝ անջնջելիի հանդիման», հավելելով, որ յուրաքանչյուր անուն պետք է հնչի և չմնա մոռացության մեջ։

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հարգանքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին և անդրադառնալով «խլված բազմաթիվ ճակատագրերին»։

Մակրոնի ուղերձը վերահաստատում է Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հիշատակման և Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ։

Ամբողջական գրառումը ստորև․

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը:

Անի Վարդանյան




Լրահոս