Armenian text to speach

ՀՀ իշխանությունների կողմից Արարատի «մերժման» ֆոնին ԵՄ պաշտոնյաները Արարատից լուսանկարներ են հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ով գտնվում է Երևանում՝ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, իր սոցիալական հարթակներում հրապարակել է լուսանկարներ Երևանի տարբեր վայրերից, այդ թվում՝ Կասկադ համալիրից, որտեղ հստակ երևում է Արարատ լեռը։

Լուսանկարներից մեկում Կոշտան երևում է Կասկադի տարածքում՝ Երևանի համայնապատկերով և Արարատ լեռան ֆոնին, որը վերջին օրերին դարձել է եվրոպական պատվիրակությունների այցերի հիմնական խորհրդանշական կադրերից մեկը։

Կից գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այցը Երևանում հյուրընկալելու համար։

Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես Երևանից լուսանկար էր տարածել Արարատի ֆոնին։

Նա գրել էր, որ շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հյուրընկալելու համար՝ ընդգծելով, որ Եվրոպան «մեկ մեծ ընտանիք է» և միասնական է ընդհանուր արժեքների ու մարտահրավերների շուրջ։

Երևանում անցկացվող գագաթնաժողովների շրջանակում եվրոպական առաջնորդները շարունակում են ակտիվ շփումները և քննարկումները՝ տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության և Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման շուրջ։

 

Անի Վարդանյան




Լրահոս